javascript

«Հարթակ» փառատոնը փորձի փոխանակման երկօրյա ծրագիր է, որն առաջարկում է ոչ ֆորմալ ձևաձափ՝ գիտելիքներ և փորձառություն փոխանակելու համար: «Հարթակը» անց է կացվում 2015 թվականից, և այս տարի այն արդեն 2-րդ անգամ տեղի կունենա Գյումրիում, հունիսի 9-ից 10-ը:

Այս տարի փառատոնի գլխավոր թեման է սոցիալական ձեռներեցությունն ու սոցիալապես պատասխանատու բիզնես մոդելները: Բոլոր սեմինարները կպարունակեն սոցիալական տարր, իսկ դրանց զգալի մասը նախատեսված է ոգեշնչելու և մասնակիցներին հնարավորություն տալու իրականացնել իրենց սոցիալական բիզնես գաղափարները, բարելավել իրենց կյանքը և աջակցել իրենց համայնքներին: Յուրաքանչյուր տարի փառատոնի օրերին անցկացվում են 40-ից ավելի վարպետության դասեր և աշխատարաններ 4 հիմնական ուղղություններով՝ տեխնոլոգիա, արա ինքդ, արվեստ, հոգի և մարմին:

Փառատոնի կենտրոնական իրադարձությունը երկօրյա ֆորումն է, որի նպատակն է ընդլայնել սոցիալական գործարարության հեռանկարները՝ կապելով սոցիալական բիզների գաղափարներ ունեցող անհատներին  ոլորտի փորձագետների հետ, ոգեշնչելով նրանց գործել: Ֆորումի առաջին մասը նվիրված կլինի դաշտի փորձագետների ելույթներին, իսկ երկրորդում՝ մասնակիցների թիմերը կաշխատեն իրենց գաղափարների վրա, դրանք վերածելով բիզնես նախագծերի փորձառու մենթորների ուղղորդմամբ:

Բացի վարպետության դասերից և ֆորումից նախատեսվում են նաև Հայաստանի  տարբեր մարզերից սոցիալական ձեռներեցների նվաճումները ներկայացնող ցուցահանդես, կապերի հաստատմանը նպաստող ոչ ֆորմալ միջոցառումներ, շրջայցեր և այլ ժամանցային միջոցառումներ։