Մեր մասին

«Հարթակ» փառատոնը փորձի փոխանակման ծրագիր է, որն իրականացվում է վարպետության դասերի և վորքշոփերի, ոգեշնչող ելույթների ձևով: Սա հնարավորություն է կիսվելու, սովորելու, փորձելու, հարցնելու և, իհարկե, ինքներդ ձեզ բացահայտելու:
Փառատոնի ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժիններից`
- Առողջ ապրելակերպ,
- Արվեստ,
- Տեխնոլոգիաներ,
- Պատրաստիր ինքդ:
Վարպետության դասերն անցկացնում են անհատներ և կազմակերպություններ,որոնք պատրաստ են կիսվել իրենց հաջողության բանաձևով, փիլիսոփայությամբ և անձնական ձեռքբերումներով: Սա հիանալի հնարավորություն է բեղմնավոր համագործակցության և ունակությունների զարգացման:
Փառատոնի նպատակներն են.
-գիտելիք և գործնական փորձի փոխանակում բազմազան ոլորտներում,
-ստեղծագործ մարդկանց հետ կապերի հաստատում, 
-նոր փորձառություն և տաղանդների բացահայտում ոչ ֆորմալ միջավայրում,
-առաջխաղացում բոլոր հետաքրքիր և նորարար մարդկանց համար:

Կազմակերպիչներ