Մշակութային ռմբակոծություն

Մշակութային ցանկացած քայլ ու իրադարձություն կարող է դառնալ քաղաքաշինական դիմագիծ փոփոխող, հատկապես, երբ գիտես, որ մշակույթը ռումբ է, որի խաղարկումը կարող է ունենալ անվերջ ալիքներ: Դասընթացն այն մասին է, թե ինչպես կարելի է քաղաքային միջավայրում ստանալ փոփոխություններ: Այն ներառում է դասախոսութուն և մեթոդների ուսուցում՝ գործնական աշխատանքով:

Արթուր Գևորգյան

Արթուր Գևորգյանը գյումրեցի քանդակագործ է և հանրային մշակույթի փորձագետ: Գյումրու Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն ՀԿ հիմնադիր նախագահն է: Նա նշում է, որ երբ Գյումրիում ամեն ինչ նոր էր սկսվում, իրենք զգացին մշակույթի պակաս ու ստեղծեցին իրենց մշակութային վերլուծական կենտրոնը:
Արթուր Գևորգյանը նաև Գյումրիում Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի տնօրենն է: