Ինդուստրիալ դիզայն

Տիգրան Լալայանը կներկայացնի ինդուստրիալ դիզայնի ընդհանուր մոտեցումները, կդիտարկի այն փուլերը, որոնց միջով անցնում է դիզայները՝ որևէ իր կերտելիս: Նա կկիսվի նաև համաշխարհային առաջատար Pininfarina s.p.a ավտոմոքենաների դիզայնի ընկերությունում աշխատանքի իր փորձառությամբ, ինչպես նաև իտալական դիզայնի առանձնահատկությունների մասին իր դիտարկումներով։ Ինչպես նաև, մեկ սարքավորման օրինակով Տիգրանը կփորձի անցնել գործնական դիզայնի փուլերով՝ դիզայնի կոնցեպտի որոշում, էսքիզի ստեղծում և մշակում։

Տիգրան Լալայան

Տիգրանը Լալայանը 28 տարեկան է։ Ծնվել և մեծացել է Երևանում։ Ավարտել է Դաշտենցի անվան միջնակարգ դպրոցը։ 2010թ․ ավարտել է Ճարտարապետական համալսարանը՝ բակալավրիատի կոչումով։ 2011թ․ մեկնել է Միլան՝ ավտոդիզայնում մասնագիտանալու նպատակով։ 2012թ․ ստացել է մագիստրոսի կոչում։ Երեք ամիս փորձաշրջանից հետո, 2015թ․ հունվարից աշխատում է Pininfarina իտալական ավտոմեքենաների դիզայն ընկերությունում։ Որպես նախասիրություն դպրոցական և վաղ ուսանողական տարիներին ավիոմոդելային սպորտով է զբաղվել և մրցումների ժամանակ մի քանի անգամ հաղթել է։