Աղբանոցի մեղեդիներ

Ֆիլմը նոտաներով ներշնչված երազանքի մասին է: Հուզական ու սրտառուչ պատմություն այն մասին, թե ինչպես են թափոններից պատրաստված երաժշտական գործիքները հույս ու արժանապատվություն բերում երեխաներին, որոնց ապագան այլապես գորշ կլիներ:
Ֆիլմ «Վերամշակված նվագախմբի»՝ Պարագվայի ետնախորշերում ապրող մի խումբ երեխաների մասին, ովքեր նվագում են ամբողջությամբ թափոններից պատրաստված գործիքներով: Սա երաժշտության փոխակերպող ուժն արտացոլող գեղեցիկ պատմություն է, որը նաև բարձրաձայնում է մեր ժամանակների երկու կենսական խնդիրների՝ աղքատության և թափոնային աղտոտվածության մասին:
Նրանք, ովքեր ապրում եմ աղբի հետ ու օգտվում դրանից, աղքատներն են՝ Պարագվայի, Կատեուրայի ժողովուրդների պես: Ու նրանք հաջողել են վերածել դա գեղեցկության: