Լուսանկարչություն

Ձանձրույթի կամ հուսահատության պահին երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ , թե ի՞նչ է կյանքը, ինչո՞ւ ենք մենք ապրում, ո՞րն է կյանքի ձեր նպատակն ու մոտիվացիան․հարստությո՞ւնը, իշխանությու՞նը, երջանկությո՞ւնը, իսկ գուցե սե՞րը։

Ձեզ համար այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել Հայկ Բարսեղյանի հետ քննարկման ընթացքում, որոնք կարող են օգնել ձեզ շրջապատող աշխարհում ներշնչանքի և մոտիվացիայի նոր աղբյուրներ գտնելուն և կյանքն առավել բովանդակալի դարձնելուն։ Հայկ Բարսեղյանը կխոսի լուսանկարչությունից, ինչը կոգեշնչի նայելու աշխարհին նոր և թարմ հայացքով և կօգնի կյանքի կոչել ձեր երևակայությունը։

Հայկ Բարսեղյան

Հայկ Բարսեղյանը ծնվել է 1990 թվականին Գյումրիում։ Որքան էլ զարմանալի թվա, Գյումրու Ճարտարագիտական Համալսարանը ընդունվելուց հետո դասերին չի հաճախել, քանի որ չի ընդունել հայկական կրթական համակարգը։ 2000 թվականին` 10 տարեկան հասակում, տեսախմբագրել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդումը։ Ստեղծել է Գյումրու և Վանաձորի պրակտիկ տպագրված քարտեզները։ Աշխատել է այնպիսի պրոյեկտների վրա, ինչպիսիք են Antivirus-ը, SOS-ը և այլն։
Լուսանկարչությունը սովորել է ինքնուս և սկսել է զբաղվել դրանով 2006 թվականից։ Այս ոլորտում տարբեր նորարարություններ է փորձարկել և բազում հաջողությունների հասել։