Ինչպե՞ս նկարել պիքսելներ

Պիքելների նկարումը թվային արվեստի տեսակ է: Դասընթացի ընթացքում Լևոնը Ֆլջյանը կխոսի արվեստի և գիտության, դրանց կապի մասին անցյալում և մեր օրերում։ Օրինակների միջոցով Լևոնը կկիսվի իր ստեղծագործական փորձով։
Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա փորձել Լևոնի ստեղծագործական մեթոդներից մեկը՝ աշխատելով ինչպես անհատապես, այնպես էլ խմբով:

Լևոն Ֆլջյան

Արվեստագետ, համադրող, գրաֆիկ դիզայներ Լևոնը աշխատել և ստեղծագործել է տարբեր ոլորտներում որպես՝ նախագծի ղեկավար, վարպետության դասերի լիդեր, դասախոս, արտ թերապեվտ, դիզայներ, համադրող և համակարգող: Ունի Մագիստրոսի որակավորում Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի կողմից: 2008-2011թթ. եղել է Restart ժամանակակից արվեստի խմբի հիմնադիր համակարգողը: 2010-2011թթ. աշխատել է Լեհաստանում: Kronika ժամանակակից արվեստի կենտրոնում 2014թ. համակարգել է Living Jewelry Master class-ը Գյումրիում.
Լևոնը 10-ից ավելի անհատական ցուցահանդես-նախագծերի հեղինակն է և մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և միջազգային փառատոնների Հայաստանում և արտերկրում: